Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

22 մայիսի` Կենսաբանական բազմազանության միջազգային օր

22 մայիսի`  Կենսաբանական բազմազանության միջազգային օր

2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի կողմերի գիտաժողովի խորհուրդների հիման վրա ստեղծված հատուկ բանաձևով:

 

Կենսաբանական բազմազնությունը Երկիր մոլորակի կյանքի ամբողջ բազմազանությունն է: Վերանում են բույսեր, կենդանիներ…. Այս ամենում մեծ է մարդու ակտիվ կենսագործունեության բացասական դերը: 1992 թվականին Ռիո դե ժանեյրոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և կայուն զարգացման գիտաժողովում համաշխարհային հանրությանն առաջարկվել է առաջնահերթ ուշադրություն դարձնել կենսաբանական բազմազանության պահպանման խնդիրներին: Այս խնդրի հետ կապված ընդունվել է Կենսաբանական բազմազանության Կոնվենցիան, և այսօր այդ կոնվենցիային կողմ են ավելի քան 200 պետություն:

 

Կոնվենցիային միացած երկրները ձգտում են պահպանել կենդանական ձևերը և էկոլոգիական համակարգերի կենսաբանական բազմազնությունը, իրականացնել կենսաբանական բազմազնության մասնիկների կայուն օգտագործում, ինչպես նաև գենետիկ ռեսուրսների օգտագործումից օգուտների ստացում: Կենսաբանական բազմազանության միջազգային օրվա հիմնական նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վերացող ֆլորայի ու ֆաունայի խնդիրների վրա: Երկիր մոլորակի կենսաբանական բազմազանությունը կրճատվում է, իսկ բնապահպանական հավասարակշռությունը ենթարկվում է փոփոխությունների: Բնապահպանական համակարգերի մոտ 60%-ը հետընթաց է ապրում կամ անարդյունավետ է օգտագործվում, ինչն էլ հանգեցնում է կենսաբանական բազմազանության կորստին և օրեցօր ծանրացող հետևանքների:

 

Բնության պահպանության համաշխարհային միությունն առանձնացնում է յոթ հիմնական գործոններ, որոնք հանգեցնում են կենսաբանական բազմազանության կորստին: Դրանք են`

 

  • բնական միջավայրի կորուստը կամ մասնատումը,
  • ինվազիվ տեսակների կողմից մրցակցություն,
  • շրջակա միջավայրի ախտոտվածություն,
  • գլոբալ կլիմայական փոփոխություններ
  • անապատացում,
  • բնակչության աճ և չափազանց մեծ չափերի սպառում,
  • բնական ռեսուրսների անխնա օգտագործում։

 

 

Այս գործոնների մեծ մասը մարդու կենսագործունեության արդյունք են:


Երկիր մոլորակի վրա կենսաբանական բազմազանության պահպանման ձևերից մեկը հազվադեպ հանդիպող և վերացող տեսակի բույսերի և կենդանիների պահպանումն է, ինչպես նաև բնության նկատմամբ խնայողական վերաբերմունքը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. tounb.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ